Մարկ Նյուսոն
Մարկ Նյուսոն | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 20, 1963[1] (61 տարեկան) |
Ծննդավայր | Սիդնեյ, Ավստրալիա[2] |
Քաղաքացիություն | Ավստրալիա |
Կրթություն | Sydney College of the Arts? |
Մասնագիտություն | դիզայներ, ակնագործ, քանդակագործ, արվեստագետ, creative director և արդյունաբերական դիզայներ |
Թեմաներ | դիզայն |
Աշակերտներ | David Caon?[3] |
Պարգևներ | |
Ամուսին | Charlotte Stockdale?[10] |
Marc Newson Վիքիպահեստում |
Մարկ Նյուսոն (անգլ.՝ Marc Newson, հոկտեմբերի 20, 1963[1], Սիդնեյ, Ավստրալիա[2]), ժամանակակից արդյունաբերական դիզայներ, որն աշխատում է դիզայներ օդանավերի կառուցման, կահույքի և ապրանքների նախագծման, ոսկերչական զարդերի, հագուստի ոլորտում։ Նա օգտագործում է բիոմորֆիզմ հայտնի ոճը, գեղեցիկ և էրգոնոմիկ իրեր ստեղծելու նպատակով։ Այս ոճը ներառում է սահուն հոսող գծեր, կիսաթափանցիկություն, թափանցիկություն, սուր անկյուններ և բարձր տեխնոլոգիական նյութերի օգտագործում։
2005 թվականին TIME ամսագիրը Մարկ Նյուսոնին ներառել է տարվա 100 ամենաազդեցիկ մարդկանց ցանկում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարկ Նյուսոնը ծնվել է 1963 թվականի հոկտեմբերի 20-ին Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում։ Մանկությունը անց է կացրել շրջագայելով Եվրոպայում և Ասիայում, ուսումնասիրել է ոսկերչական աշխատանքը և քանդակագործությունը Սիդնեյի արվեստի քոլեջում։ Որպես ուսանող սկսում է փորձառել կահույքի դիզայն, իսկ ավարտելուց հետո 1984 թվականին ստանում է դրամաշնորհ Ավստրալիայի արհեստների խորհրդից և ցուցահանդես կազմակերպում Սիդնեյի Roslyn Oxley պատկերասրահում։
1987 թվականին Նյուսոնը տեղափոխվում է Տոկիո, որտեղ նա ապրեց և աշխատեց մինչև 1991 թվականը՝ ստեղծելով այնպիսի գործեր, ինչպիսիք են «Orgone Lounge», «Black Hole Table» և «Felt Chair», որոնք լայնորեն ցուցադրվել են Ասիայում և Եվրոպայում։ Նյուսոնը 1991 թվականին Փարիզում ստուդիա է հիմնում և շահում է եվրոպական հեղինակավոր արտադրողների մի շարք պատվերներ, այդ թվում` Flos (լույս), Cappellini և Moroso (կահույք)։ Նա ստեղծում է համատեղ ձեռնարկություն՝ «Ikepod» ժամացույցների ընկերությունը, իր սեփական դիզայնի ժամացույցներ արտադրելու և սահմանափակ թվով ալյումինե կահույք ստեղծելու համար, ներառյալ Event Horizon Table-ն և Orgone-ը, որոնք ցուցադրվել էին Փարիզի Kreo պատկերասրահում, որի սեփականատեր Դիդյեր Կրզենտովսկին Նյուսոնի աշխատանքի առաջատար փորձագետն է։ На протяжении середины и конца 1990-ական թվականների կեսերից մինչև վերջը Նյուսոնը նաև դիզայն էր նախագծում մի շարք ռեստորանների համար․ «Coast» Լոնդոնում, «Mash & Air» Մանչեստրում, «Osman» Քյոլնում և «Canteen» Մանհեթենում, ինչպես նաև Տոկիոյի «Syn» ձայնագրության ստուդիոյի ինտերիերը և մանրածախ համակարգ բելգիացի դիզայներ Walter Von Beirendonck-ի W.&L.T. հագուստի ապրանքանիշի համար։
1997 թվականին Նյուսոնը տեղափոխվում է Լոնդոն, որտեղ հիմնեց «Marc Newson Ltd» մեծ ստուդիան, որը կարող է լուծել ավելի պատվամոլ արդյունաբերական խնդիրներ։ Այդ ժամանակվանից նա մշակում էր սպասքեղեն «Iittala», լոգարանի և խոհանոցի պիտույքներ «Alessi», կահույք, լամպեր և կենցաղային իրեր «Magis», «B&B Italia», «Idée» և «Dupont Corian» ընկերությունների համար։ Նյուսոնը նաև ստեղծել է տրանսպորտային միջոցների դիզայններ, ինչպիսիք են MN01 հեծանիվները Biomega, 021C կոնցեպտ մեքենաները Ford, 900B մասնավոր ինքնաթիռները Falcon ընկերոությունների համար։ 2002—2003 թվականներին նա նախագծել է Մանհեթենի Lever House հայտնի շենքում գտնվող Lever House Restaurant-ի դիզայնը, Նյու Յորք, сиденье бизнес-класса Skybed-ի բիզնես-կարգի նստարանների դիզայնը Qantas-ի համար, Tefal-ի սպասքի ցանցի և The Newson Suite լոգարանների ցանցի դիզայնները Ideal Standard ընկերության համար։ Նա բացում է Փարիզի իր երկրորդ ստուդիան։
2004-2005 թվականներին Նյուսոնը Qantas Airways-ից պատվեր է ստանում նախագծել Սիդնեյում և Մելբուռնում նոր A380 ինքնաթիռների և օդանավակայանների սրահների ինտերիերը։ Նա նախագծել է Talby` բջջային հեռախոսը ճապոնական KDDI-ի համար, համազգեստ Ավստրալիայի օլիմպիական թիմի համար (Ռիչարդ Ալլանի հետ համագործակցությամբ), հագուստի հավաքածու G-Star-ի և Scope-ի համար, ուղեբեռի գիծ Samsonite-ի համար։ Նա Մադրիդում նախագծել է Puerta America հյուրանոցի բառի և վեցերորդ հարկի դիզայնը։
2006 թվականին Նյուսոնը նշանակվում է Qantas Airways-ի ստեղծագործական տնօրեն և շարունակում է աշխատել A380 ինտերիերի և օդանավակայանի սրահների վրա։ Նա նախագծել է Marie-Hélène de Taillac (MHT) ոսկերչական խանութի դիզայնը և Փարիզի Azzedine Alaia բուտիկի դիզայնը։ Նա ստեղծել է սահմանափակ քանակությամբ շամպայնի տարրաներ Dom Pérignon-ի համար։ Design/Miami արժանացել է «Տարվա դիզայներ» մրցանակի։
2007 թվականին բացվեցին Նյուսոնի առաջին կարգի սրահները Սիդնեյի և Մելբուռնի օդանավակայաններում, ինչպես նաև EADS Astrium-ի համար նախատեսված շաթլը։
Նյուսոնըը ստացել է բազմաթիվ մրցանակներ, այդ թվում` վեց Good Design Awards մրցանակները Chicago Atheneum-ի կողմից։ Նա ստեղծել է Bucky՝ 1995 թվականին Փարիզի Cartier հիմնադրամի քանդակագործական իլյուստրացիան, և Սիդնեյի Powerhouse թանգարանում անցկացվել է նրա աշխատանքի մեծ հետադարձը (2001-2002)։
2003 թվականին Նյուսոնը Cartier Foundation-ից պատվեր էր ստացել իր ընտրությամբ որևէ արտադրանք ստեղծել։ Արդյունքը դարձավ Kelvin40 մասնավոր ինքնաթիռը, որը 2004 թվականին ցուցադրվել է Cartier համնադրամում և Նյուսոնի առաջին մեծ եվրոպական հետդարձին (2004—2005)։
2007 թվականին Նյու Յորքի Գագոսյան պատկերասրահում ներկայացվել է Նյուսոնի նոր աշխատանքների ցուցահանդեսը։
Նյուսոնի աշխատանքերը ներկայացվել են մշտական թանգարանային հավաքածուների մեծ մասում՝ ներառյալ Նյու Յորքի Modern ժամանակակից արվեստի թանգարանը, Լոնդոնի դիզայնի թանգարանը, Պոմպիդուի կենտրոնը և Vitra դիզայնի թանգարանը։
Նյուսոնը Սիդնեյի արվեստի քոլեջի դիզայնի պրոֆեսորն է և Մեծ Բրիտանիայում ստացել է «թագավորական դիզայներ» անվանումը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Կերպարվեստի արխիվ
- ↑ 2,0 2,1 2,2 Artists + Artworks
- ↑ https://amp.smh.com.au/lifestyle/coming-soon-perthlondon-direct-flights-this-man-will-make-them-more-bearable-20170811-gxu28c.html
- ↑ https://content.time.com/time/specials/packages/article/0,28804,1972656_1972696_1973354,00.html
- ↑ https://web.archive.org/web/20210109231326/https://www.thersa.org/about/royal-designers-for-industry/current-royal-designers-for-industry
- ↑ The London Gazette 60009 (բրիտ․ անգլ.) — Iss. 60009. — P. 24.
- ↑ https://www.dezeen.com/2011/10/27/marc-newson-wins-lucky-strike-designer-award-2011/
- ↑ https://www.smh.com.au/culture/art-and-design/from-louis-vuitton-to-a-public-toilet-marc-newson-s-acclaimed-career-20230906-p5e2ek.html
- ↑ https://good-design.org/marc-newson-2023-australian-design-prize/
- ↑ https://www.thetimes.co.uk/article/the-power-of-two-gtjbhkpcd0p
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նյուսոնի կայք
- Գագոսյանի պատկերասրահ Արխիվացված 2010-02-13 Wayback Machine
- Մարկ Նյուսոն (designstory.ru)
- «Մարկ Նյուսոն․ նա գիտի ինչպես աշխարհը դարձնել ավելի լավը»(չաշխատող հղում)
- Մարկ Նյուսոն (կենսագրություն, աշխատանք, արտաքին հղումներ)
- Մարկ Նյուսոն՝ ավստրալիացի նորարար Արխիվացված 2011-12-18 Wayback Machine
- Մարկ Նյուսոնի նախապատմական մինիմալիզմ
- Մարկ Նյուսոնի բազկաթոռը դարձել է դիզայների ամենաթանկարժեք
- Մարկ Նյուսոնը պարգևատրվել է
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարկ Նյուսոն» հոդվածին։ |
|